«Միկա» տղամարդկանց և կանանց ակումբները Եվրոպայի ակումբային առաջնության 5-րդ տուրում ոչ ոքի խաղացին![]() ![]() PanARMENIAN.Net - Պլովդիվում, որտեղ շարունակվում է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը, հայկական «Միկա» տղամարդկանց ակումբը գրանցել է իր առաջին ոչ ոքին: 5-րդ տուրում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին, «Միկան» հանդիպել է «G-Team Novy Bor»-ին (Չեխիա) և խաղացել ոչ ոքի` 3:3 հաշվով: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը ոչ ոքի են խաղացել, Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել, իսկ Արման Փաշիկյանը զիջել է: 5-րդ տուրից հետո հայկական ակումբը 21.5 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը, առաջնությունը գլխավորում է «Economist- SGSEU-1»-ն, որն ունի 22 միավոր: «Միկան» նրա հետ խաղալու է 6-րդ տուրում: «Միկա» կանանց ակումբը նույնպես ոչ ոքի է խաղացել «AVS»ի հետ (Ռուսաստան): Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել, Լիլիթ Մկրտչյանը և Արիկա Դրոնավալին ոչ ոքի են խաղացել, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվել է: Այդ տուրից հետո «Միկան» հավաքել է 13.5 միավոր և 3-րդ տեղում է: 6-րդ տուրում հանդիպելու է «Cercle d'Echecs de Monte Carlo» ակումբի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |