Հայաստանի հակամենաշնորհային մարմինը ներկայացրեց 2010-2012թթ. իր գործունեության հավակնոտ ռազմավարությունը22 հոկտեմբերի 2010 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՀ) հոկտեմբերի 22-ին Երևանում ներկայացրել է 2010-2012թթ. միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը, որի մշակմանը մասնակցել են ինչպես միջազգային կառույցներ, պետական հատվածը, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ներ: «Մեր երկրում անհրաժեշտություն կա փոխել մրցունակ միջավայրը ոչ թե կարճաժամկետ միջոցառումների, այլ հիմնարար փոփոխությունների հաշվին, որոնք կարգավորում են այդ միջավայրը»,- ասել է ՏՄՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Արտակ Շաբոյանի խոսքերով, ռազմավարության մեջ զգալի տեղ է հատկացվում բնակչության տեղեկացվածության հարցին, ինչը թույլ կտա Հայաստանում ձևավորել բարեխիղճ մրցունակության միջավայր: Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նշել է, որ մշակվող փաստաթուղթն ուղղված է Հայաստանի շուկայում մրցունակության պայմանների բարելավմանը: «Մենք պատրաստ ենք աջակցել նման նախաձեռնություններին, բայց ամենագլխավորն այն է, որ այդ փաստաթուղթը հասանելի լինի հասարակության լայն շերտերին»,- ասել է նա: «Մի կողմից, սա հավակնոտ փաստաթուղթ է, մեկ այլ կողմից` իրագործվող»,- հայտարարել է Հայաստանում GTZ ղեկավար Ջեյմս Մակբեթը: Նրա կարծիքով, 2010-2012թթ. ռազմավարական ծրագիրը կարևոր նշանակություն ունի ինչպես ներդրողների, այնպես էլ շահառուների և սպառողների համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |