Հայաստանի հակամենաշնորհային մարմնի ներկայացուցիչները կպատմեն գործընկերներին մրցունակության պաշտպանության ռազմավարության մասին

Հայաստանի հակամենաշնորհային մարմնի ներկայացուցիչները կպատմեն գործընկերներին մրցունակության պաշտպանության ռազմավարության մասին

PanARMENIAN.Net - Ժնևում նոյեմբերին կհավաքվեն ողջ աշխարհի հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները, քննարկելու համար առկա խնդիրները, հոկտեմբերի 22-ին Երևանում հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինսոը՝ ելույթ ունենալով 2010-12թթ. ռազմավարական ծրագրի շնրհանդեսին, որը մշակել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միջազգային կառույցների, պետհատվածի ու սպառողների իրավուքնները պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Ըստ նրա, յուրաքանչյուր հակամենաշնորհային մարմին Ժնևում կներկայացնի մրցակցության պաշտպանության խնդիրների լուծման իր տեսակետը: «Հայաստանը ևս կմասնակցի այդ խորհրդաժողովին և հնարավորություն կստանա ներկայացնել ոչ միայն իր տեսակետը, այլ նաև առաջին անգամ պատմել այդ ոլորտի ռազմավարության մասին»,-ասել է նա: --ԿԱ--

Հայաստանի հակամենաշնորհային մարմնի ներկայացուցիչները կպատմեն գործընկերներին մրցունակության պաշտպանության ռազմավարության մասին

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---