Հայտնաբերվել են արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին![]() 22 հոկտեմբերի 2010 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնաբերվել են արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի իրադարձություններին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը: «Վերջին 4 տարիներին զբաղված եմ մի աշխատանքով, որը սկսվեց սիրողական մակարդակում, քանի որ ավելի շատ լեզվաբանությամբ եմ զբաղված: Բարեկամներիցս մեկը ֆրանսիական Նանտ քաղաքի արխիվներից ինձ տրամադրեց 60 հազար էջ նկարված արխիվային փաստաթղթեր՝ ամբողջությամբ նվիրված հայերին, Հայոց ցեղասպանությանը»,-ասել է նա: Ըստ վարդապետի, տեքստերը ձեռագիր են, Ֆրանսերեն լեզվով եւ անդրադառնում են 1860-ական թվականներից՝ Զեյթունի առաջին ջարդերից մինչեւ 1920-ական թվականների քեմալական շրջանն ընկած ժամանակահատվածին: «Բացի դրանից, Միացյալ Նահանգներում բնակվող բարեկամիս՝ Ոսկան Մխիթարյանի աջակցությամբ պատրաստել եմ ամերիկյան մամուլի ուսումնասիրության արդյունքը, որի առաջին հատորը լույս կտեսնի առաջիկա ամիսներին. խնդիրը հովանավորություն գտնելն է»,-նշել է Վահան Օհանյանը: Նա հայտնել է նաև, որ այդ հարցով մտադիր է դիմել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Ծայրագույն վարդապետ Վահան Օհանյանը պատմել է նաև, որ արդեն տպագրվել է առաջին նմուշը «Հայերը Օսմանյան կայսրության մայրամուտին» վերնագրով եւ 1700 էջ ծավալով: Հատորը ներառում է 1890-1914 թվականներին «Նյու Յորք Թայմզ» պարբերականում Հայաստանի վերաբերյալ տպագրված բոլոր հոդվածները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |