Ռուբեն Հակոբյան. Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները շատ վտանգավոր են

Ռուբեն Հակոբյան. Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները շատ վտանգավոր են

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները շատ վտանգավոր է համարում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում նշել է Հակոբյանը, «Ժառանգությունն» ու ՀՅ Դաշնակցությունն առաջարկում են, որպեսզի երկրի քաղաքական կուսակցությունները հավասար մասնակցություն ցուցաբերեն ընտրական հանձնաժողովների ձևավորման գործում: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը նշել է նաև, որ օբյեկտիվ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է նաև անցնել խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգի, քանի որ ընտրությունների մեծամասնական համակարգը յուրօրինակ «հանցագործությունների բույն» է:

Խոսելով ՀՀ ԱԺ պատգամավորների մասին, որոնք իրենց թեկնածությունն էին առաջադրել խորհրդարանում ընտրությունների մեծամասնական համակարգով, Ռուբեն Հակոբյանը հայտնել է, որ նրանք հիմնականում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ` դրանով խախտելով ՀՀ Սահմանադրությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---