Անդրեյ Մելվիլ. ԱՊՀ ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը կատարյալ ձախողում է22 հոկտեմբերի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը կատարյալ ձախողում է` և դեկլարատիվ, և փաստացի: Այդ մասին «Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցում» խորագրով միջազգային գիտաժողովում հայտնել է Մոսկվայի Տնտեսության բարձրագույն դպրոցի քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Անդրեյ Մելվիլը: Նրա խոսքով, Ռուսաստանը չունի և չի էլ ունեցել ԱՊՀ ուղղությամբ մտածված ռազմավարություն: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրի հնարավոր վաճառքին` Անդրեյ Մելվիլն ասել է, որ «Ռուսաստանի համար դա սովորական առևտրական օպերացիա է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |