ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԱՅԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ

PanARMENIAN.Net - . Հայաստանի ռազմական դոկտրինայի նախագծի նախնական տարբերակը արդեն պատրաստ է: ՀՀ Պաշտպանուոյան նախարարության արտաքին կապերի եւ ռազմական համագործակցության վարչության պետ Միքայել Մելքոնյանի խոսքերով` մշակման ժամանակ հաշվի է առնվել տարբեր երկրների փորձը, մասնավորապես` Թուրքիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Որպես հիմք է ընդունվել ռուսական ռազմական դոկտրինան: Նախագիծը կուղարկվի համապատասխան պետական կառույցներին եւ գիտական կենտրոններին: Դրանից հետո փաստաթուղթը դուրս կբերվի համընդհանուր եւ ապա` խորհրդարանական քննարկման:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---