ՌՈՒՍԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԹՈՈՒՐՔՅԱ ՏԱՆՈՂ ԳԱԶԱՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՍԵՎ ԾՈՎԻ ՀԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - . Ռուսական բնապահպանները իրենց բողոքն են հայտնում «Գազպրոմ» կոնցեռնի կողմից իրականացվող «Երկնագույն հոսանք» ծրագրով նախատեսված ռուս-թուրքական գազամուղի Գելենջիկ հանգստավայրի տարածքով անցնկացման առիթով: Ինչպես հայտնում է CNA գործակալությունը` գազատարը նախատեսվում է անցկացնել այնպիսի տարածքներով, ուր աճում են Կարմիր Գրքում ընդգրկված հազվագյուտ ծառեր: Ընդսմին հասարակական բնապահպանական կազմակերպությունները հարց բարձրացրին օրենսդրության կոպիտ խախտումների մասին: Գելենջիկ հանգստյան գոտու շրջակայքում բացի գազատարից որոշված է տեղակայել նաեւ ճնշակայան ու գազատարի ենթակառուցվածքի այլ օբյեկտներ:Բացի այդ գազատարը անցնելու է ոչ միայն հանգստավայրի սանիտարական գոտով, այլ նաեւ արգելոցի տարածքով: Նախկինում փորձագետները կանխատեսում էին, որ բնապահպանական գործոնը անպայման կօգտոգործվի Ռուսաստանից Թուրքիա Սեւ ծովի հատակով գազատարի անցկացման բազամթիվ հակառակորդների կողմից: Ինչպես հայտնի է, Վրաստանի եւ Հայաստանի տարածքով անցնող ցամաքային երթուղին կլիներ ոչ միայն ավելի անվտանգբնապահպանական տեսակետից, այլ նաեւ տնտեսապես ավելի ձեռնտու: Սակայն ռուսական «Գազպռոմ»-ը զիջեց թուրքական կողմին, որը պնդում էր, որ գազի Հայաստանի տարածքով տարանցելը անընդունելի է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---