Հայաստանի Բարձրագույն լիգայի կենտրոնական հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով23 հոկտեմբերի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպման ժամանակ «Ուլիսն» ընդունեց «Փյունիկին»: Երկու թիմերն էլ գոլ հարվածելու հնարավորություն ունեցան, սակայն խաղի հաշիվը բացվեց միայն 81-րդ րոպեին: Տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ պաշտպան Արտակ Եդիգարյանը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 0:1 հաշվով` հօգուտ «Փյունիկի»: «Բանանցը» հանրապետական մարզադաշտում հանդիպեց «Գանձասարի» հետ և 5:0 հաշվով ջախջախեց Կապանի ակումբը: Գոլառատ էր նաև «Միկա» - «Շիրակ» հանդիպումը: «Միկայի» ֆուտբոլիստները 5 գոլ հարվածեցին հակառակորդի դարպասներին` բաց թողնելով միայն մեկ գնդակ: Դիլիջանում «Իմպուլսը» առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ` հարվածելով երկու անպատասխան գոլ: Այս տուրից հետո առաջնության առաջատարը շարունակում է մնալ երևանյան «Բանանցը», որը 58 միավոր ունի: «Փյունիկը» 56 միավորով երկրորդ տեղում է, իսկ 48 միավորով եռյակը եզրափակում է «Ուլիսը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |