Նախկին խորհրդային երկրներն առաջիկա 10 տարին կարող են մոռանալ Եմ մտնելու մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնումը նոր անդամներ ընդունելու հաշվին առաջիկա 10 տարիներին անհնար է: Այդ մասին ասվում է Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու կողմից կազմված հատուկ նամակում, որն ուղղված է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին: Փաստաթղթում նշվում է, որ ներկա դրությամբ նոր անդամների համար բացակայում են ԵՄ մտնելու պայմանները, և նման իրավիճակը կտևի մինչև 2020թ.: Միաժամանակ Շվեդիան և Լեհաստանն առաջարկում են փոխել ԵՄ հարևանության և գործընկերության քաղաքականության ձևաչափը` առանձնացնելով 6 երկրներից կազմված խումբ, որին մեջ մտնում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: ԵՄ-ն պետք է ընդլայնի համագործակցությունն այդ երկրների հետ` մի շարք փաստաթղթեր ստորագրելով գործընկերության մասին, որը չի ենթադրում ԵՄ մուտք գործել: Այս հայեցակարգը քննարկվելու է ԵՄ ԱԳն ղեկավարների նիստում, որը բացվելու է հոկտեմբերի 25-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |