ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր սուպերմարկետներում կվաճառվեն Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրեր25 հոկտեմբերի 2010 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ից ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր սուպերմարկետներում, որոնք շուտով կլինեն թվով 18-ը, կսկսեն վաճառվել Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրեր (ԱՊՊԱ): Սթար Դիվայդ ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալ: Վերջինս, ներկայացնում է Հայաստանում Ռուսաստանի ապահովագրական շուկայի բացարձակ առաջատար ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունը, որը 2010թ.-ին Profi Online Research-ի կողմից իրականացրած ուսումնասիրության համաձայն գլխավորում է ապահովագրական ընկերությունների հեղինակային սանդղակը. հարցվածների մեծամասնությունը նախընտրությունը տալիս են Ռոսգոսստրախ ընկերությանը: ՍԹԱՐ-ը, գնահատելով իր հաճախորդների ժամանակը և միջոցները, հնարավորություն է ընձեռում բոլոր 17 սուպերմարկետներում արագ և առանց հերթերի ձևակերպել և ստանալ ԱՊՊԱ վկայագիր` ուղղակիորեն ամենօրյա գնումներ կատարելիս: Հիշեցնենք, որ ԱՊՊԱ վկայագրի արժեքը սահմանելիս` որպես ռիսկային գործոն հաշվի են առնվում տրանսպորտային միջոցի տեսակը, շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակը, ինչպես նաև վարորդի տարիքը և վարորդական ստաժը: Տեղեկացնենք նաև, որ ս.թ. հոկտեմբերի 29-ին ՍԹԱՐ առևտրային ցանցը 16-րդ թաղամասում` Բաշինջաղյան 188 հասցեում, կբացի իր 18-րդ սուպերմարկետը, որտեղ հաճախորդներին, նույնպես, կներկայացվեն Ռոսգոսստրախ Արմենիայի մեքենաների ապահովագրման ծառայությունները: 2010թ. ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, համաձայն որի բոլոր ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը մինչև 2011 թ. հունվարի 1-ը պետք է ունենան երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության վկայագրեր։ ԱՊՊԱ վկայագրի բացակայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը վարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 50.000 ՀՀ դրամ (2014 թվականի հունվարի 1-ից հետո`100.000 ՀՀ դրամ): 2010թ. առաջին կիսամյակում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 117 մարդ, 1151-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ 2009 թ. համեմատ, երբ նույն ժամանակահատվածում զոհերի թիվը 150 էր, իսկ վնասվածք ստացողներինը՝ 1217, առկա է նվազում։ Դրան որոշ չափով նպաստել է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ուժեղացումը՝ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների նկատմամբ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |