Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել ԱԺ-ին առաջին ընթերցմամբ ընդունել ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին օրինագիծը![]() ![]() PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ նիստում կոչ արեց խորհրդարանական մեծամասնությանը քվեարկել «ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու օգտին: «Ինչպես ընդդիմությունը քվեարկում է Հայաստանի իշխանությունների ներկայացրած համազգային նշանակություն ունեցող օրինագծերի օգտին, այնպես էլ խորհրդարանական մեծամասնությունը պետք է քվեարկի «Ժառանգության» ներկայացրած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու օգտին»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, այս օրինագիծը համազգային նշանակություն ունի և խմբակցությունը կցանկանար իմանալ, թե երբ է օրինագիծը քվեարկության դրվելու: Իր հերթին ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ըստ ՀՀ ԱԺ կանոնակարգի, օրինագիծը պետք է քվեարկության դրվի ընթացիկ քառօրյա նիստերի ընթացքում: «Ես պատրաստ եմ քննարկել այդ հարցն ընդդիմության հետ, առաջարկում եմ նաև կոալիցիայի հետ համատեղ քննարկել մոտեցումները քվեարկությանը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |