ԱՄՀ-ի ու «Վաշինգտոնյան կոնսենսուսի» բաղադրատոմսերը ընդունելի չեն Հայաստանի գյուղատնտեսության համար![]() 25 հոկտեմբերի 2010 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ Հայաստանն արտադրում է շուրջ 360 հազար տոննա ցորեն, այն դեպքում, երբ երկրի պահանջարկը 700 հազար տոննա է, ընդ որում, 120 հա հող չի մշակվում»,-լրագրողներն է ասել Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, գյուղացիները վճարում են ոռոգման ջրի համար, մինչդեռ սահմանամերձ գյուղերում այն կարող էր անվճար տրամադրվել: «Մենք փորձում ենք փող աշխատել ամեն ինչի վրա: Պետությունը պետք է միջոցներ ներդնի գյուղատնտեսության մեջ, արդյունք ստանալու համար: Լեռնային Ղարաբաղում այս 20 տարում կարելի էր կազմակերպել գյուղմթերքի լայնածավալ արտադրություն, սակայն դա չարվեց»,-ասել է նա: Վազգեն Սաֆարյանը նշեց, որ այդ հնարավորությունը Հայաստանը բաց թողեց՝ հետևելով Արժույթի միջազգային հիմնադրամի ու «Վաշինգտոնյան կոնսենսուսի« խորհուրդներին, որոնք բացառում են պետության կարգավորող դերը, սակայն իրենք կանոնակարգում են սեփական գյուղատնտեսությունը: Ինչ վերաբերում կարտոֆիլին, ապա ըստ Սաֆարյանի, կարտոֆիլի գնաճը պետությունը կկարողանա զսպել միայն այն դեպքում, եթե կարտոֆիլ ներկրի, հակառակ դեպքում դա անհնար կլինի այս տարվա անբավարար բերքի պատճառով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |