Հայաստանի բնակչությունը սկսել է ավելի քիչ բնական գազ սպառել![]() 25 հոկտեմբերի 2010 - 14:28 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 17,8 տոկոսով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 987.8 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 988.0 մլն խ.մ, ինչը 13,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Իրացումը կատարվել է նաև ներքին պաշարների հաշվին, որոնք զուգահեռաբար վերականգնվել են: Նախորդ տարվա համեմատ 15,3 տոկոսով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 339.4 մլն խ.մ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 103.1 մլն խ.մ, ինչը 51,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 188.6 մլն խ.մ, ինչը 4,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2,8 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 230.9 մլն խ.մ և 3,4 տոկոսով ավելացել է սպառումը նաև այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 126.0 մլն խ.մ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |