Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասում հայտնաբերվել է երկու զինծառայողի դիակ25 հոկտեմբերի 2010 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ` ՌԴ քաղաքացիներ, 1983 թ. ծնված Արմեն Զախարյանի և 1971 թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը, հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |