«Յունիբանկն» առաջարկել է երկրորդական շուկայում ավտովարկավորման նոր ծրագիր![]() 25 հոկտեմբերի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - «Յունիբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում օվերդրաֆտի տեսքով վարկային միջոցները տրամադրվում են երկրորդական շուկայից գործածված մեքենաների ձեռքբերման համար: «Ավտովարկերը տրամադրվում են մինչև 60 հազար դոլարի չափով 50 տոկոս կանխավճարով: Տոկոսադրույքը`տարեկան 18 տոկոս, վարկի մարման ժամկետը` 36 ամիս»,- ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրությունում: Ավտովարկավորման նոր ծրագիրն ընդգրկված է բանկի կողմից իրագործվող բիզնեսի մանրածախ ուղղվածության ակտիվացման ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ «Յունիբանկը» ավտովարկավորման ծավալներով բանկային շուկայի առաջատարն է: «Յունիբանկը» նաև առաջարկում է վարկեր նոր մեքենաներ ձեռք բերելու համար հետևյալ պայմաններով. կանխավճարը` 20 տոկոս, տոկոսադրույքը` տարեկան 15 տոկոս, վարկի մարման ժամկետը` 60 ամիս: Վարկի գումարը կարող է կազմել մինչև 15 մլն դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |