Այս տարի «Երևանյան հեռանկարներ» փառատոնը չի սահմանափակվի միայն դասական երաժշտությամբ25 հոկտեմբերի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի համերգային ծրագիրը կբացի Ջո Կոկերի համերգը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը: Ըստ նրա, ավանդաբար արդեն երրորդ տարին փառատոնի շրջանակներում Երևան են ժամանում առաջին մեծության աստղեր, որոնցից առաջինը Ալ Ջերոն էր, այնուհետև եկավ Ջորջ Բենսոնն ու այս տարի Ջո Կոկերը: Ռոստոմյանը նշել է, որ 11-րդ փառատոնը ներառում է ինչպես դասական երաժշտություն (որը կազմում է փառատոնի ծրագրի հիմնական մասը), այնպես էլ ջազ, ազգային և հոգևոր երաժշտություն: Հատուկ ծրագրի շրջանակներում Երևան կժամանի հայտնի կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը իր հարսանեկան և թաղման նվագախմբով: Սակայն փառատոնի գլխավոր իրադարձությունը հայտնի իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգն է: Նրա համերգը տեղի կունենա Կարեն Խաչատրյանի անվան համալիրի փոքր դահլիճում դեկտեմբերի 3-ին: Համերգի դիրիժորը կլինի Իսրայել Գուրսկին: Երգչի հետ հանդես կգա նաև հայտնի երգչուհի, «Գրեմմի» մրցանակի մրցանակակիր Աննա Մարիա Մարտինեսը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |