Հրանտ Դինքի մարդասպանի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում25 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը վճռեց, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում: Ինչպես գրում է Hurriyet-ը, դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ սպանության պահին Սամաստի 18-ը դեռևս լրացած չի եղել: Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս»-ի խմբագրության դիմաց: Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 18-ամյա Օգյուն Սամաստը հետաքննության արդյունքում չափահաս է ճանաչվել սպանության պահին: Նիստերից մեկի ժամանակ պարզվել է, որ պատվերի անմիջական կատարողը բոլորովին այլ մարդ է եղել: Դատական գործընթացը շարունակվում է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |