Դատարանը հիմնավորված է համարել ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներին լրտեսության համար առաջադրված մեղադրանքը25 հոկտեմբերի 2010 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ քաղաքացի Գ. Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել) և ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիին ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից) առաջադրված մեղադրանքները: Դատարանը ապացուցված է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ Գ. Հայրապետյանը, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել և նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության և պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի տեսանյութեր` հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009թ. սեպտեմբերի 1-ին` Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ` Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ.Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչևան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ` Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից: Նախաքննության ընթացքում Գ.Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև հրազեն և ռազմամթերք: Դատարանը հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը` Գ.Հայրապետյանին դատապարտել է 12 տարվա, իսկ Բ. Բաղերիին` 10 տարվա ազատազրկման: Սույն քրեական գործի դատաքննությունը տեղի է ունեցել դռնփակ: Ամբաստանյալները ապահովված են եղել պաշտպաններով, իսկ ԻԻՀ քաղաքացին` նաև թարգմանիչով, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ Համապատասխան գրությունը ստացվել է մայիսի 27-ին ՀՀ-ն ու Սերբիան մտադիր են գործակցել պաշտպանության ոլորտում Քննարկվել են նաև ԶՈւ բարեփոխումներին առնչվող հարցեր Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է ԵՄ հետ տնտեսական, տեխնոլոգիական կապերի զարգացման անհրաժեշտության մասին Զիբերթն ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը Նախարար․ Բաքվի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխություններն օրակարգում չեն, բայց խոչընդոտներ կան Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշումները |