Ժամանակին հայտնի «Հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անիի կառույցներն ավերման եզրին են![]() ![]() PanARMENIAN.Net - Համաշխարհային ժառանգության հիմնադրամը Անին ներգրավել է 12 անհետացող մշակութային արժեքների ցանկում, որոնց կորուստն անուղղելի սխալ կլինի այն երկրների համար, որտեղ գտնվում են այդ արժեքները: Այդ մասին ասվում է Սան-Ֆրանցիսկոյում գտնվող Համաշխարհային ժառանգության հիմնադրամի զեկույցում: Դրա պատճառը, ինչպես նշում է CNN-ը, այդ երկրների իշխանությունների անուշադրությունն ու արհամարական վերաբերմունքն է: Զեկույցում մատնանշվում են 200 տեսարժան վայրեր, որոնք անհետացման եզրին են, սակայն դրանցից 3-ը, որոնց թվում փորձագետները նշել են նաև Անին, առավել մեծ վտանգի տակ են: Անի քաղաքի ավերակները գտնվում են Թուրքիայի և Հայաստանի սահմանին, իսկ քաղաքը թվագրվում է 11-րդ դարով: Ժամանակին հայտնի «Հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անիի կառույցներից շատերն ավերման եզրին են: «Անին կարելի է անվանել աշխարհի 10 լավագույն տեսարժան վայրերից մեկը»,- հաղորդել է Համաշխարհային ժառանգության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Մորգանը: Նա ավելացրել է նաև, որ Անին քաղաքականության ճահիճն է ընկել այն պատճառով, որ գտնվում է երկու երկրների սահմանին, որոնց միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |