Հայաստանի հետ լավ հարաբերությունները չեն խանգարում Բելառուսինի զինել ադրբեջանցիներին26 հոկտեմբերի 2010 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Բաքվի մերձակայքում հատուկ այդ նպատակի համար կառուցված գործարանում վերականգնվում են «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները: Այստեղ Բելառուսից ժամանած մասնագետները արմատապես արդիականացում են անցկացնում՝ գրեթե 70 տոկոսով բարելավելով այդ համալիրների հնարավորությունները: Ինչպես հայտնում է 1news.az-ը, հղում անելով բելառուսական ՍՏՎ հեռուստաալիքին, Մինսկում նախագծված մանիպուլայտորը թույլ է տալիս հաշված րոպեներում փակել տեխնիկան, իսկ բելառուսական ՄԱԶ-երը՝ արագ փոխել դիրքը՝ խուսափելու համար հակառակորդի ինքնաթիռների պատասխան հարվածից: Նախկինում այդ գործողությունը մոտ մեկ ժամ էր գրավում: Պայմանագրի պարտադիր պայմանը ադրբեջանցի զինվորականների ուսուցումն է և մարտական նախապատրաստումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |