Ռիչարդ Սթոլմանը դասախոսություններով հանդես կգա Հայաստանում26 հոկտեմբերի 2010 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր, GNU նախագծի հեղինակ Ռիչարդ Սթոլմանը Հայաստան կժամանի նոյեմբերի 15-ին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հրավերով: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net ին «ԿԱԶԱ» հիմնադրամում, այցի շրջանակներում Սթոլմանը կկարդա երկու դասախոսություն Երևանում` «Համացանցը և էթիկան ազատ ծրագրային ապահավման մշակույթում», «Ազատ թվային հասարակություն» և մեկը՝ Գյումրիում`«Ազատ ծրագրային ապահովումն ու ձեր ազատությունը»: Դասախոսությունների մուտքն անվճար է` ըստ նախնական առցանց գրանցման: Շուտով հայտնի կդառնան դասախոսությունների ամսաթիվն ու վայրը: Ինչպես նշել է ինքը Սթոլմանը, իր դասախոսությունները նեղ մասնագիտական չեն և նախատեսված են բոլոր համակարգիչ օգտագործողների համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |