Հայաստանն ու Իրանը քննարկում են բենզինի ու դիզելային վառելիքի խողովակաշարի շինարարության հարցը26 հոկտեմբերի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Իրանի նավթի նախարար Սաեյդ Մասուդ Միրքազեմին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախատեսվում է բենզինի ու դիզելային վառելիքի խողովակաշար կառուցել դեպի Հայաստան, հայտնում է «ԻՐԻԲ նյուզ» գործակալությունը: Ըստ Միրքազեմիի, Հայաստանն Իրանից գնում է գազ ու նավթամթերք, իսկ փոխարենը էլեկտրաէներգիա է առաքում: Իրանի նախարարն ասել է, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ են եղել և որոշվել է մոտ ապագայում իրականացնել նոր նախագծեր: Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա ձեռք բերված պայմանավորվածությունների մանրակրկիտ քննարկում փորձագետների մակարդակով: Միրքազեմին նշել է, որ քանի որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, նրան ավելի շահավետ է նավթամթերք ձեռք բերել Իրանում, առավել ևս որ Իրանի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան շրջաններում նավթամշակման գործարաններ են կառուցվում: Իրանի նավթի նախարարը հյատարարել է. «Հայաստանը ջանքեր է գործադրում, բավարարելու համար իր պահանջներն Իրանի օգնությամբ և մենք կարող ենք օգնել նրան դրանում»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |