Քրիստինե Մելքոնյան. Թուրքերը հասկացել են, որ հայկական եկեղեցիները նպաստում են գավառների զբոսաշրջության ու տնտեսության զարգացմանը27 հոկտեմբերի 2010 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, նախաձեռնելով պատարագը հայկական Սբ Կիրակոս եկեղեցում, նպատակ ունի զարգացնել այդ շրջանն ու բարելավել հարաբերությունները հայերի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, քաղաքապետը հասկանում է, որ եկեղեցու վերակառուցումից հետո բազմաթիվ հայեր կայցելեն այդ քաղաք, ինչը կնպաստի զբոսաշրջության ու էկոնոմիկայի զարգացմանը: Ընդ որում, նա նշել է, որ թուրք ազգայնականներն արդեն քննադատել են քաղաքապետի հայտարարություններն՝ ասելով, որ նա հայամետ քաղաքականություն է վարում: «Հայտարարելով այն մասին, իր իրենք պարտական են հայերին, Բայդեմիրը ցանկացել է հիշեցնել, որ արդեն 30 տարի է, ինչ թուրքական իշխանությունների քաղաքականության արդյունքում բազմաթիվ հայեր են լքեր Դիարբեքիրը»,-նշել է Մելքոնյանը՝ հավելելով, որ Բայդեմիրը միշտ հակակառավարական քաղաքականություն է վարել և պաշտպանել է ազգային փոքրամասնությունների իրավունքները: Հայ փորձագետը նշել է նաև, որ Թուրքիայի կառավարությունը չխոչընդոտեց այդ միջոցառմանը, քանի որ մտահոգված էր միջազգային հանրության արձագանքով: Ըստ նրա, քանի որ ԵՄ-ին անդամակցելու շրջանակներում Անկարան չի կարողանում հաջողության հասնել Կիպրոսի հարցում, նա ցանկանում է ԵՄ-ին ցույց տալ, որ գոնե մի հարցում առաջընթաց կա: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |