Վիկտոր Դալլաքյան. 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ էին27 հոկտեմբերի 2010 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լավ կազմակերպված պետական հեղաշրջման փորձ էին, որի նպատակն էր վերանայել 1998թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Քանի որ ես այդ օրը ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում էի և մոտ 40 րոպե զրուցել եմ ահաբեկիչներից մեկի՝ Վրամ Գալստյանի հետ, ես հասկացա, որ ահաբեկիչները դրսից օգնության են սպասում: Նրանք հուսով էին, որ դրանից հետո կգումարվի ՀՀ ԱԺ նիստ և կընտրվի նոր կառավարություն: Սակայն, երբ նրանք գիտակցեցին, որ նրանց ուղղակի օգտագործել են, խուճապի մատնվեցին և հանձնվեցին: Այսինքն նրանց ներշնչել էին, որ կատարված ոճրագործությունից հետո այդ նույն ուժերը կաջակցեն նրանց»,-ասել է նա: Ըստ նրա, այդ մարդկանց ուղղակի զոմբիավորել են: 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչության արդյունքում Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկիչների ձեռքից զոհվեցին ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանն, Արմենակ Արմենակյանն ու Լեոնարդ Պետրոսյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |