Թուրքիայի իշխանությունները չխոչընդոտեցին Սբ. Կիրակոս եկեղեցում աղոթքի անցկացմանը, քանի որ չեն ցանկանում զայրացնել քրդերին27 հոկտեմբերի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտել Դիարբեքիր քաղաքի (Արևմտյան Հայաստան) Սուրբ Կիրակոս եկեղեցում աղոթքի անցկացմանը, քանի որ չեն ցանկանում զայրացնել քրդերին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը: Նրա խոսքերով, թեև Թուրքիան ցույց չի տալիս, բայց նա շատ է վախենոււմ քրդերի հետ խնդիրներից: Միաժամանակ նա նշել է, որ Անկարան այդ միջոցառման շուրջ շոու չի կազմակերպել, քանի որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելուց հետո ուժեղ հարված է ստացել հայկական կողմից, որը տեղի չի տվել նրա ստին: Բացի դրանից, հայ փորձագետը նշել է, որ Թուրքիան այսօր բավական բարդ իրավիճակում է, քանի որ փչացրել է հարաբերություններն Իսրայելի հետ և միջնորդի դեր խաղացել Թեհրանի կողմից ուրան ձեռք բերելու հարցում: Նրա խոսքերով, տվյալ պահին Թուրքիան միջազգային հանրության կողմից պատին է սեղմված: Եկեղեցին տվյալ պահին գտնվում է վերանորոգման փուլում: Վերակառուցման համար Դիարբեքիրի հայերը ստեղծել են Սբ Կիրակոս եկեղեցու հիմանդրամ: Եկեղեցու վերակառուցումն արժի 2.5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքվել է հայկական հիմնադրամի կողմից, մնացած մասը տրամադրել է Դիարբեքիրի քաղաքապետարանը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար Վարչապետն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին Moody's-ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը |