Մոսկվայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ն կանցկացվի Ռուսալեզու ռադիոկայանների երկրորդ միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Մոսկվայում 2010 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ն անցկացվելու է Ռուսալեզու ռադիոկայանների երկրորդ միջազգային փառատոնը: Փառատոնի նախաշեմին «Ռուսալեզու հեռարձակողների միջազգային միությունը» կազմակերպել էր Երևան–Մոսկվա–Կիև-Քիշնև տեսակամուրջը: Տեսակամուրջին Երևանից մասնակցում էր «Վան» և «Հիթ–FM» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, Մոսկվայից` «Ռուսալեզու հեռարձակողների միջազգային միության» գլխավոր տնօրեն Օլեգ Կուպրիյանովը, «Գոլոս Ռոսիի» ռադիոընկերության ռուսական ծառայության գլխավոր տնօրեն Պյոտր Ժուռավլյովը, «Ռուսալեզու հեռարձակողների միջազգային միության» գործադիր տնօրեն Եկատերինա Յագունովան, Կիևից`«Էռա» ռադիոկայանի նախագահ Իգոր Լոտաշևսկին, Քիշնևից` «Ավտոռադիո»-ի տնօրեն Անդրեյ Ռոկոտովը:

Մասնակիցները քննարկեցին ռուսալեզու ԶԼՄ-ներին առնչվող բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես համագործակցության ու ծրագրերի փոխանակման հնարավոր հեռանկարները:

Տեսակամուրջի քննարկումներից ակնհայտ դարձավ, որ Հայաստանում չկան սահմանադրորեն այնպիսի խիստ սահմանափակումներ օտարալեզու, մասնավորապես ռուսալեզու հեռարձակումների համար, կամ լեզվական պատնեշների առումով, ինչպիսիք կան Ուկրաինայում կամ Մոլդովայում. «Մեզ մոտ անհամեմատ լավ վիճակ է այդ առումով: Արդեն երեք տարի է հատկապես մեզ մոտ ակտիվացել է ռուսաց լեզվի հանդեպ ուշադրությունը. Ստեղծվում են ռուսալեզու կենտրոններ, կան բազմաթիվ տեղեկատվական գործակալություններ, բազմաթիվ են ռուսալեզու բուհերը, ռուսաց լեզվի ամբիոնները բուհերում և այլն»:

«Ռուսալեզու հեռարձակողների միջազգային միության» գլխավոր տնօրեն Օլեգ Կուպրիյանովը նշեց, որ «Գոլոս Ռոսիի» կայքում դրված են մոտ 80 հաղորդում - ծրագրեր, որոնք կարելի է քննարկել ու փոխանակել. այդ թվում, մասնավորապես, Ռուսաստանի 20–րդ դարը ներկայացնող պատմական հաղորդաշար:

Շուշանիկ Արևշատյանը համաձայնվեց ընդունել առաջարկությունները, հավելելով նաև նորությունների փոխանակման գաղափարը, ինչին համաձայնեցին նաև իր արտասահմանցի գործընկերները:

Կիևից`«Էռա» ռադիոկայանի նախագահ Իգոր Լոտաշևսկին և «Վան» և «Հիթ–FM» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը առաջարկեցին իրականացնել նաև ռադիոկամուրջներ:

«Մենք արդեն նման փորձ ունենք`Հայաստան–Վրաստան–Ադրբեջան ռադիոկամուրջ ենք կազմակերպել: Բազմաթիվ թեմաներ կան, որոնք ավելի հետաքրքիր կլինի քննարկել շատ մասնակիցներով» ,- հավելեց Շուշանիկ Արևշատյանը: Վերջինս նաև հույս հայտնեց, որ փառատոնին բոլոր մասնակիցները արդեն հստակ ծրագրերով կներկայանան, որոնք կետերով կքննարկվեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---