Նիժնի Նովգորոդում անցել է Առնո Բաբաջանյանի երեկոն27 հոկտեմբերի 2010 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Նիժնի Նովգորոդի Լենինի անվան պետական մարզային ունիվերսալ գրադարանում տեղի ունեցավ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված երեկո: Համերգը կազմակերպել է «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» շրջանային հասարակական կազմակերպությունը: Նիժնի Նովգորոդի բնակիչների ուշադրությանը ներկայացվեց կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործությունը: Փաստերի ու իրադարձությունների համադրումը, կինոքրոնիկոնի կադրերի տեսաշարը, կոմպոզիտորի հարազատների ու ընկերների հիշողությունները՝ կոմպոզիտորի հիասքանչ երաժշտության հետ մեկտեղ, ստեղծեցին մի անկրկնելի մթնոլորտ: Համերգային մասում հանդես եկան Նիժնի Նովգորոդի ստեղծագործ կատարողներ, հայտնում է «Նիժնի Նովգորոդի հայեր» պորտալը: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |