Ադրբեջանական սադրանքն անարդյունք եղավ՝ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարն իր նախկին տեղում է27 հոկտեմբերի 2010 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայկական տեղեկատվական վահանակը Իրանում ընթացող մոմուլի ու լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային փառատոնում, որտեղ Հայաստանն այս տարի ներկայացնում են PanARMENIAN.Net ն ու «Ազգ» օրաթերթը, վերականգնվել է իր սկզբնական տեսքով: Արցախի խորհրդանիշ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը զբաղեցրել է իր նախկին տեղը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Թեհրանից, Իրանում Հայաստանի դեսպան Գրրգոր Առաքելյանը Իրանի ԱԳՆ-ում պատմել է ադրբեջանական պատվիրակության սադրիչ գործողությունների մասին և իր վրդովմունքն է հայտնել այդ առնչությամբ՝ սահմանափակվելով բանավոր նոտայով: Իրանական կողմը հավաստիացրել է դեսպանին, որ համաժողովի հայ մասնակիցների անվտանգությունը երաշխավորված է ամենաբարձր մակարդակով: Իրանական կողմը պարտավորվել է նաև թույլ չտալ ադրբեջանցիներին մոտենալ հայկական տաղավարին: Ցուցահանդեսի մասնակիցները տարբեր երկրներից, մասնավորապես, Ղազախստանից, Ռուսաստանից, իրենց աջակցությունը հայտնեցին հայկական պատվիրակությանը՝ հավաստիացնելով, որ տուն դառնալուն պես անպայման կգրեն Ադրբեջանի ներկայացուցիչների վարքագծի մասին: Ցուցահանդեսում, Հայաստանը, ինչպես նաև այլ մասնակից երկրներ, ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրվել էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ որպես Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը: Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը: Հաջորդ օրվա առավոտյան PanARMENIAN.Net ի ու «Ազգ» օրաթերթի թղթակիցները, մոտենալով հայկական տաղավարին, հայտնաբերեցին, որ լուսանկարը հանվել է վահանակից: Սակայն հայկական կողմի ներկայացուցիչները ցույց էին տալիս այդ լուսանկարը տաղավարի այցելուներին: Նյութեր թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |