2010-ի 9 ամսվա ընթացքում Հայաստանում ավտովթարների քանակը 7-ով նվազել է՝ 2009-ի նույն ժամանակաշրջանի համեմատ27 հոկտեմբերի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - «Վերջին երկու տարում Հայաստանում վթարայնության հետ կապված իրավիճակը բավական կայուն է, այսինքն ավտովթարների քանակի աճ չի նկատվել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքերով, 2010-ի 9 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 1402 ավտովթար, մահացել է 191 մարդ, 1925-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Միաժամանակ նա նշել է, որ 2009-ի ինն ամիսների ընթացքում արձանագրվել է 1409 ավտովթար, մահացել է 232 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 1966 մարդ: Ինչպես նշել է Սարգսյանը, վթարայնության հետ կապված իրավիճակը հսկողության տակ է, և ՃՊԾ-ը կանի ամեն ինչ, որպեսզի մինչև տարեվերջ անցյալ տարվա համեմատ զոհերի թիվը նվազի: «Մենք կձգտենք դրան լավ վարչական աշխատանքով, որի ակնառու ցուցանիշն այն է, որ 9 ամիսների ընթացքում ՃՊԾ աշխատակիցների կողմից արձանագրված խախտումները 40 հազարով ավելի են եղել անցյալ տարվա նույն շրջանի համեմատ»,- ասել է Նորիկ Սարգսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |