Աստրախանում վերահաստատվեցին Մայնդորֆի հռչակագրի դրույթները![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Աստրախանում քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանրամասները: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպումը: «Առաջինը՝ վերահաստատեցին Մայնդորֆում 2008թ. նոյեմբերի 2–ին ընդունված հռչակագրի դրույթները։ Երկրորդը՝ ընդգծեցին, որ քաղաքական–դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Երրորդը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել դիակները և այս պայմանավորվածությամբ առաջնորդվել նաև ապագայում»,-ասել է նախարարը։ Ըստ Էդվարդ Նալբանդյանի, նախագահները հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, փորձել պայմանավորվածության գալ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ մինչեւ դեկտեմբերի սկզբին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ–ի գագաթնաժողովը: «Սա Ռուսաստանի մախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ յոթերորդ հանդիպումն էր վերջին երկու տարվա ընթացքում: Կարծում եմ, որ այս հանդիպումը, ինչպես եւ նախորդները, օգտակար էր եւ կարեւոր»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |