Դուշանբեում քննարկվում են ԱՊՀ տարածքում անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերը

PanARMENIAN.Net - Դուշանբեում հոկտեմբերի 27-28-ն ընթանում է ԱՊՀ անդամ-երկրների համատեղ հանձնաժողովի նիստն անօրինական միգրացիայի դեմ պայքարում համատեղ համագործակցության մասին:

Ինչպես հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը, նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ երկրների աշխատանքի փորձը միջազգային պայմանագրերի իրագործման վերաբերյալ, 2009-2011 թթ. անօրինական միգրացիային հակազդելու Համագործակցության ծրագրի ընթացքը:

Նիստում կքննարկվի նաև առանց քաղաքացիության անձանց և արտասահմանցիների իրավական կարգավիճակի կարգավորման փորձը, որոնք երկար ժամանակ գտնվում են ԱՊՀ տարածքում առանց համապատասխան կարգավիճակի:

Համատեղ հանձնաժողովում քննարկվելու է նաև անօրինական վերաբնակներին ժամանակավոր կացության կետերում տեղավորելու և պահելու ընթացակարգը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---