Սերգեյ Լավրով. «EXPO-RUSSIA Armenia 2010»-ը կօգնի բացահայտել ՌԴ և ՀՀ միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժը![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «EXPO-RUSSIA Armenia 2010» երրորդ ամենամյա ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որին բացի հայկական ընկերություններից մասնակցում են 180 գործարարներ Ռուսաստանի 18 մարզերի 70 ընկերություններից: «EXPO-RUSSIA Armenia 2010» ցուցահանդեսը նպաստում է երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապեր հաստատելուն և ծանոթացնում է հայ հասարակությանը Ռուսաստանում կիրառվող առաջատար արդյունաբերական տեխնոլոգիաների հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ուղերձում, որը Երևանում ընթերցել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Նրա խոսքերով, նման միջոցառումներն օրգանապես կապված են Ռուսաստանի և Հայաստանի գործընկերության և համագործակցության ընդհանուր քաղաքականության հետ, որոնք բնութագրվում են տարբեր ոլորտներում փոխազդեցության բարձր դինամիկայով: Ցուցահանդեսը բաժանված է 12 թեմատիկ բաժինների. էներգետիկա, մետաղագործություն, մեքենաշինություն, տրանսպորտ և լոգիստիկա, երկրաբանություն և լեռնային արդյունաբերություն, շինարարություն, քիմիական արդյունաբերություն, ՏՏ և այլն: Այս տարվա ցուցադրությունը ներկայացվելու է «2010` ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի» նշանաբանով: Ցուցահանդեսն ընթանում է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-երի աջակցությամբ: Կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուպ» կոնցեռնը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |