Աշոտ Վարդապետյան. Մրցակիցները շատ լուրջ են վերաբերվում «Միկային» և լավ են պատրաստվում նրա հետ խաղերին![]() 28 հոկտեմբերի 2010 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Շախմատի «Միկա» կանանց ակումբի շախմատիստուհիները, որոնք բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում, և ակումբի ղեկավար Աշոտ Վարդապետյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել են լրագրողների հետ: Վարդապետյանը նշել է, որ երրորդ տեղը Եվրոպայի առաջնությունում վատ ցուցանիշ չէ: «Մեր ակումբին մրցակիցները շատ լուրջ են վերաբերվում «Միկային» և լավ են պատրաստվում նրա հետ խաղերին: Եթե նախկինում թիմում հիմնականում այլ երկրների շախմատիստներ էին մասնակցում, ապա այժմ այնտեղ հանդես են գալիս հիմնականաում հայուհիներ և միայն մեկ այլազգի շախմատիստուհի կա՝ Հնդկաստանից: Ըստ «Միկայի» ղեկավարի, ուրախալի է, որ շախմատիստուհիները կարողացան լավ արդյունքներ ցույց տալ նաև անհատական վարկանիշում՝ Լիլիթ Գալոյանը ոսկե մեդալի արժանացավ, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Արիկա Դրոնովալին արծաթե մեդալներ ստացան: «Առաջնությանը մասնակցում էին շատ ուժեղ ակումբներ, որոնք իրենց կազմով կարող են համեմատվել աշխարհի հավաքականի հետ: Օրինակ, «Մոնտե Կառլոյի» հավաքականում հանդես էին գալիս շատ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստուհիներ»,-հավելել է Վարդազարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |