Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել 2010թ. պետբյուջեի ծախսային մասը 8 մլրդ դրամով![]() 28 հոկտեմբերի 2010 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 28-ի նիստում որոշել է ավելացնել 2010թ. պետբյուջեի ծախսային մասը 8 մլրդ դրամով: Գործադիրը ՀՀ 2010թ. պետբյուջեի և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ իրականացնող հարկ վճարողների ԱԱՀ դեբետային մնացորդի գերավճարի վերադարձման համար ՀՀ 2010թ. պետբյուջեով նախատեսված 18 մլրդ դրամից բացի վերադարձման գործընթացը լիովին իրականացնելու համար աղբյուր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Տիգրան Սարգսյանի խոսքով այս տարի նախորդի համեմատ 43 տոկոսով ավելացել է արտադրանքի արտահանման ցուցանիշը, ուստի անհրաժեշտություն է առաջացել գերավճարի վերադարձման համար հատկացնել ևս 8 մլրդ դրամ։ Սա խնդրահարույց հարց չէ, քանի որ ՊԵԿ-ը գերակատարում է իր ցուցանիշները։ Գերավճարները վերադարձնելը նույնպես կխթանի արտահանման ծավալի ավելացումը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |