«Փյունիկ»-«Բանանց» խաղը կսպասարկի իտալացի մրցավարների բրիգադը![]() 28 հոկտեմբերի 2010 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի իտալացի մրցավարների բրիգադը: Խաղի գլխավոր մրցավարը կլինի Անդրեա Ռոմեոն, նրան կօգնեն Անդրեա Պադովան ու Ռոբերտո Մարիա Ռոմանելը: Չորրորդ պատվիրակը կներկայացնի Հայաստանը, PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Դեռ հոկտեմբերի 7-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ դժգոհ է հայ մրցավարների գործողություններից, որոնք սպասարկում են Հայաստանի առաջնության խաղն ու որոշել է հրաժարվել նրանց ծառայություններից: Կենտրոնական խաղերի մրցավարները արտերկրից կլինեն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |