ՀՀ ԱԳ նախարարը չի պատրաստվում հանդիպել Երևան ժամանած թուրք քաղաքական գործիչների հետ![]() 28 հոկտեմբերի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի հանդիպի Ստամբուլից Երևան ժամանած թուրք քաղաքական գործիչների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, թուրք քաղաքական գործիչները հանդիպման մասին խնդրանքով դիմել էին ԱԳՆ, սակայն նրանց մերժել են: Երևանում են գտնվում «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և նրա տեղակալ Բայբարս Օրսեքը: «Երևանում մենք մամլո ասուլիս կկազմակերպենք և հայ հասարակայնությանը կներկայացնենք մեր առաջարկները: Մենք կխնդրենք Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մասին և կխնդրենք նրան մեկնաբանել մեր առաջարկները: Այնուհետև մենք Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուին կներկայացնենք հայ հասարակայնության կարծիքն այդ թեմայի վերաբերյալ: Մենք կհանդիպենք նաև Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ: Մի խոսքով, չի մնա մի դուռ, որը մենք չենք թակի»,- հայտնել է Բեքլևիչը նախքան Հայաստան ժամանելը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Հայաստանում թուրքական գործիչները մտադիր էին մամլո ասուլիս կազմակերպել Գլոբալիզացման ու համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ, սակայն չկարողացան դահլիճ վարձել: Հոկտեմբերի սկզբին Թունա Բեքլևիչը հայտարարել էր, որ անցել է հայ-թուրքական սահմանն Ախուրյան գետով: Այդ գործողությամբ թուրքական գործիչները ցանկանում էին հիշեցնել մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների մասին և սահմանը բացելու կոչ անել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |