«ՀայՌուսգազարդ». Վրաստանն իրավունք ունի ինքնուրույն ընտրել «Հյուսիս-Հարավ» գազատարի սարքավորումների մատակարար ընկերությանը

«ՀայՌուսգազարդ». Վրաստանն իրավունք ունի ինքնուրույն ընտրել «Հյուսիս-Հարավ» գազատարի սարքավորումների մատակարար ընկերությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Oil and Gas Contraction Trust ընկերությունը ճանաչվել է Millennium Challenge Georgia (MCG) միջազգային մրցույթի հաղթող և խողովակներ ու սարքավորումներ կառաքի Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարի վրացական հատվածի նորագման համար: Ըստ պայմանագրի, Oil and Gas Contraction Trust-ը 120 օրվա ընթացքում պետք է մատակարարի շուրջ 6 մլն դոլար արժողությամբ խողովակներ և սարքավորումներ: ՙ

Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարի վրացական հատվածի նորոգման համար խողովակների և սարքավորումների մատակարար ընկերության ընտրությունը` վրացական կողմի ներքին գործն է և նրանք են որոշում, թե ինչ ընկերություն պետք է ապահովի նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ նյութերը, գտնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում:

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կանդրադառնա ադրբեջանական «Oil and Gas Contraction Trust» ընկերության մասնակցությունը մայրուղային գազատարի վրացական հատվածի նորոգմանը Հայաստան բնական գազի մատակարարումների վրա, պետք է նշենք, որ գազամատակարարման ոլորտում հարաբերությունները կարգավորմում են համապատասխան պայմանագրերով և դրանց շրջանակներում»,- PanARMENIAN.Net ի թղթակցին են մեկնաբանել ընկերության մամլո ծառայությունում:

Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը, որով Ռուսաստանը բնական գազ է առաքում Հայաստան ու Վրաստան, կառուցվել է 70-ականներին: Գազամուղի ընդհանուր երկարութունը 340 կմ է, որոնցից 221 կմ անցնում է Վրաստանի տարածքով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---