Կալիֆորնիայի հայերի մեծամասնությունը սատարում է Բարբարա Բոքսերի թեկնածությանը Սենատի առաջիկա ընտրություններում![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի հայերի մեծամասնությունը սատարում է Բարբարա Բոքսերի թեկնածությանը Սենատի առաջիկա միջանկյալ ընտրություններում: Որոշ տվյալներով, Բոքսերի կողմնակիցների թիվը նահանգի հայ ընտրողների շրջանում 60-70 տոկոս է: Խոշոր հայկական կազմակերպություններից Բոքսերի թեկնածությանը սատարում են Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական խորհուրդը: «Սենատոր Բոքսերը Ամերիկայի հայերի լավագույն բարեկամն է և միշտ սատարել է նրանց հետաքրքրող հարցերում, մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում: Բոքսերը եղել է Հայաստանում և պայքարում է Թուրքիայի կողմից ՀՀ շրջափակման դեմ»,-ասում են ANCA-ում: Դեմոկրատ Բոքսերի մրցակիցն այդ ընտրություններում կլինի հանրապետական Կարլի Ֆիորինան: 2010թ. նոյմեբերի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և 37 սենատորներ: Այս ընտրություններն ամենաթանկարժեքը կլինին երկրի պատմության մեջ: Ըստ Center for Responsive Politics հաշվարկների, թեկնածուները կծախսեն ընդհանուր առմամաբ 3,4 մլրդ դոլար: Միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում անց են կացվում ԱՄՆ նախագահի լիազորությունների ժամկետի կեսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |