ՀՒԼԻՍԻ 4-ին ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՄՈՆՐԵԱԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - . Հուլիսի 4-ին հինգօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Մոնրեալի քաղաքապետը: Նրա կողմից գլախավորած պատվիրակության կազմում են Կանադայի խոշորագույն այդ քաղաքի փոխքաղաքապետը եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի ղեկաոարության, Երեւանի քաղաքապետի եւ Երեւանի գործարարների հետ: Այսօր Երեւան են ժամանել մի խումբ կանադացի գործարարներ, որոնք քաղաքապետարանի որոշ կառույցների հետ ջրամատակարարման ու աղբահանության ոլորտներում համագործակցության հարցեր են քննարկելու:
 Ուշագրավ
---