Կայացել է 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Կայացել է 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13271117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 2,97 մլրդ դրամ, որից բոլորը մրցակցային: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 978 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8834% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.8834%: Աճուրդին մասնակցել է 8 դիլեր և գանձապետական պահառուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---