Սենատոր Բոքսերը 30 տարի շարունակ պաշտպանում է Կալիֆոռնիայի հայ համայնքի շահերը, և համայնքը նույն կերպ պատասխանում է նրան28 հոկտեմբերի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - «Սենատոր Բարբարա Բոքսերը 30 տարի շարունակ պաշտպանում է Կալիֆոռնիայի հայ համայնքի շահերը, և համայնքը նույն կերպ պատասխանում է նրան: Բարբարա Բոքսերը հայտնի է իր սկզբունքայնությամբ և արդարությանն ու հումանիզմին իր հավատարմությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, նահանգի հայ համայնքն այս անգամ ԱՄՆ Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ իր ձայները կտա սենատոր Բոքսերին, որը հետևողական է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին օգնության և Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցերում: Դեմոկրատ Բոքսերի մրցակիցն այդ ընտրություններում լինելու է հանրապետական թեկնածու Կարլի Ֆիորինան: 2010 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրես և Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 ընտրվող անդամներն ու 37 սենատորները: Այդ ընտրություններն ամենաթանկն են լինելու երկրի պատմության մեջ: Center for Responsive Politics վերլուծական կազմակերպության հաշվարկներով, թեկնածուները քարոզարշավի վրա ընդհանուր առմամբ 3,4 միլիարդ դոլար կծախսեն: ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են ԱՄՆ հերթական նախագահի լիազորությունների ժամկետի կեսին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |