Հայաստանի կառավարությունը սահմանել է արոտավայրից և խոտհարքից օգտվելու կարգը28 հոկտեմբերի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սահմանել է արոտավայրից և խոտհարքից օգտվելու կարգը, հաստատել դրանցից օգտվելու պայմանագրերի օրինակելի ձևերը։ Հստակ սահմանվել է, որ արոտավայրից և խոտհարքից օգտվելը ոչ թե հողօգտագործում է, այլ բնօգտագործում, որի համար պետք չէ կնքել հողի վարձակալության պայմանագիր, պետականորեն գրանցել վարձակալության իրավունքը և պայմանագրերը վավերացնել նոտարական կարգով։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ` այս որոշման ընդունմամբ կառավարությունն արմատական փոփոխություն է կատարում և գյուղացու համար ստեղծում որակապես նոր պայմաններ։ Գյուղացին ազատվում է չորս վճարներից, ինչն զգալի գումար է, ինչպես նաև խնայում է տրանսպորտային ծախսերը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |