ԱՄՆ հայ ընտրողները միշտ ակտիվորեն մասնակցում են երկրի ընտրություններին28 հոկտեմբերի 2010 - 19:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը, որը հաշվվում է կես միլիոն, որոնցից ձայնի իրավունք ունեն մոտավորապես 1 միլիոնը, օժանդակում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի թեկնածուներին, անկախ կուսակցական պատկանելությունից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մեզ համար կարևորը հայ համայնքի ու ընդհանրապես Հայաստանի շահերի պաշտպանությունն է: Նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում մենք 160 թեկնածու ունենք բոլոր նահանգներում»,- ընդգծել է Համբարյանը: Նա նշել է նաև, որ ԱՄՆ հայ քաղաքացիները միշտ ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը և ներկայիս ընտրությունները բացառություն չեն: «Ընտրություններին մասնակցում են ողջ Ամերիկայի համայնքի ներկայացուցիչների մոտ 75%, որոնցից 50%-ը ԱՀԴՀ անդամ են»,- ասել է գործադիր տնօրենը: 2010 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրես և Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 ընտրվող անդամներն ու 37 սենատորները: Այդ ընտրություններն ամենաթանկն են լինելու երկրի պատմության մեջ: Center for Responsive Politics վերլուծական կազմակերպության հաշվարկներով, թեկնածուները քարոզարշավի վրա ընդհանուր առմամբ 3,4 միլիարդ դոլար կծախսեն: ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են ԱՄՆ հերթական նախագահի լիազորությունների ժամկետի կեսին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |