«Հայռուսգազարդը» կրկին գլխավորեց Հայաստանի խոշոր հարկատուների հնգյակը29 հոկտեմբերի 2010 - 12:40 AMT PanARMENIAN.Net - «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն կրկին գլխավորեց Հայաստանի խոշոր հարկատուների հնգյակը` հունվար-սեպտեմբերին վճարելով 12.9 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդվում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հաշվետվությունում, երկրորդ տեղում «Ալեքս-Գրիգ» ՓԲԸ-ն է` 12.3 մլրդ դրամ, երկրորդ տեղում «Ղ-Տելեկոմ» (ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշ)` 12.2 մլրդ դրամ, 4-րդ տեղում «Արմենիա տելեֆոն կոմփանի»` 11.1 մլրդ դրամ, 5-րդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 8.8 մլրդ դրամ: Հայաստանի խոշոր հարկատուների կողմից ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին կատարված հարկային վճարումները 2009-ի նույն շրջանի համեմատ ավելացել են 18 տոկոսով` կազմելով 254.7 մլրդ դրամ: Ինչպես նշվում է հաշվետվությունում, Հայաստանի խոշոր հարկատուների կողմից կատարված հարկային վճարումներըն ավելացել են 18 տոկոսով կողմնակի հարկերի հաշվին, որոնք ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին անցյալ տարվա նույն շրջանի համեմատ ավելացել են 29 տոկոսով` կազմելով 139.4 մլրդ դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |