Թոնի Թեյլորը տպավորված է հայերի ստեղծագործական մտքով29 հոկտեմբերի 2010 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Գովազդի Popok միջազգային փառատոնին ներկայացվել է 430 աշխատանք: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փառատոնի կազմկոմիտեի ղեկավար, Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, հեռուստագովազդ անվանակարգում ներկայացվել է 116 աշխատանք, տպագիր և արտաքին գովազդ անվանակարգում՝ 110, ինտերակտիվ գովազդ՝ 19, ռադիոգովազդ՝ 38, մարքեթինգային արդյունավետություն անվանակարգում՝ 47 և գծային գովազդում՝ 100 աշխատանք: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու է մասնակցությունը գովազդին վճարովի՝ Մարտիրոսյանը նշել է, որ կազմակերպիչները առաջնորդվել են այլ միջազգային փառատոների ձևաչափով: Իր հերթին փառատոնի նախագահ Թոնի Թեյլորը նշել է, որ տպավորված է հայերի ստեղծագործական մտքով: «Ես այցելեցի հին ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան, ծանոթացա Թամանյանի ճարատարապետությանը, այդ ամենն ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց»,-ասել է Թեյլորը: Ինչպես նշել է Օլեգ Սարդարը, նա շատ ուրախ է մասնակցել փառատոնին և հուսով է, որ Հայաստանում սոցիալական գովազդը որակապես նոր մակարդակի դուրս կգա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |