Արցախի ու Ադրբեջանի միջև պատերազմը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել

PanARMENIAN.Net - Շահագրգռի պետությունների համար կարևոր են ինչպես ղարաբաղյան հակամարտությունը, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ դրանք կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը տարածաշրջանում, այսինքն՝ պատերազմի: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե կարող է արդյոք Իրանում Բուշերի ԱԷԿ-ի գործարկումը ետին պլան մղել ղարաբաղյան հակամարտությունը կամ հայ-թուրքական հարաբերությունները միջազգային հանրության համար: Ընդ որում, նա նշել է, որ տարածաշրջանում իրանական խնդիրը արդեն գլխավոր հարցն է դարձել միջազգային հանրության համար: «Տարածաշրջանային այս զարգացումները պետք է դրդեն միջազգային հանրությանը թույլ չտալ, որ պատերազմ սկսվի»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե հանկարծ Արցախի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի, դա կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---