Հայաստանն ու Իսրայելը մտադիր են համատեղ ծրագրեր իրականացնել տնտեսության, տուրիզմի, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում29 հոկտեմբերի 2010 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, շնորհավորելով դիվանագետին պաշտոնում նշանակվելու առթիվ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում փոխադարձաբար ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը` նպատակաուղղված երկու երկրների մասնավոր հատվածների միջև սերտ կապերի հաստատմանը։ Անդրադառնալով սփյուռքի հետ աշխատանքների կազմակերպման հարցին` Տիգրան Սարգսյանը կարևորել է սփյուռքի կառույցների հետ աշխատելու իսրայելյան փորձի կիրառումը Հայաստանում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |