ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ 2 հուլիսի 2001 - 19:42 AMT PanARMENIAN.Net - . Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ինտերպոլի միջոցով հետախուզում էր հայտարարվել գրող Զորի Բալայանի նկատմամբ: ՀՀ ՆԳ նախարարության ղեկավարության եւ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի ջանքերի շնորհիվ հետախուզման դադարեցման հարցը դրվել էր ինտերպոլի արխիվները վերահսկող դիտորդական խորհրդի քննարկմանը:ՆԳ նախարարության հասարակական կապերի եւ լրատվության վարչությունից Արմենպրեսին հայտնում են, որ երեկ ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից ստացվել է պատասխանը: Դիտորդական խորհրդի որոշման հիման վրա Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը որոշում է կայացրել դադարեցնել Զորի Բալայանի նկատմամբ միջազգային հետախուզումը, նկատի ունենալով, որ այն կրում է քաղաքական բնույթ, որը հակասում է ինտերպոլի կանոնադրության 3-րդ կետի պահանջներին. այն է` «Ինտերպոլը չի զբաղվում քաղաքական, ռազմական, կրոնական եւ ռասսայական հանցագործությունների դեմ պայքարով»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |