Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպումներ են ունեցել Հայաստանի Ազգային Ժողովում29 հոկտեմբերի 2010 - 21:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի (Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խումբ, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ) և Դամիեն Աբադի (Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ) հետ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նրանց կատարած այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, ըստ նրա, պատվիրակություններին առավել լայն հնարավորություն է ընձեռում բազմակողմանիորեն ծանոթանալ ղարաբաղյան հիմնախնդրին, գտնել լուծման ուղիներ: Համաձայնելով հայ գործընկերների արտահայտած տեսակետների հետ` Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հավաստիացրին, որ իրենք քայլեր կձեռնարկեն նոր ռազմավարություն մշակելու ուղղությամբ, եվրախորհրդարանի ուշադրությունը կհրավիրեն իրական փաստերի վրա` չեզոքացնելու բանաձևում տեղ գտած անընդունելի փաստարկումները, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |